Թուրքմենստանում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության թեմաներ։
