Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների


Հասարակություն


Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:

Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:

24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել, սակայն չի հերքել տարածված խոսակցությունները. «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»։

Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա։

Հարակից գյուղերից մեկի բնակիչը հաստատել է 24News-ի  ունեցած տեղեկությունը, նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


Leave a Comment