Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնեն առևտրային խոչընդոտները։ Այս մասին նա ասել է ԱՊՀ երկրների ղեկավարների՝ նեղ կազմով հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ երկրների միջև համագործակցությունը զարգանում է, սակայն ազգային մակարդակով երբեմն սահմանափակումներ են մտցվում, որոնք դանդաղեցնում են առևտրի աճը։
«Կարելի՞ է ավելի արագ առաջ շարժվել։ Հավանաբար՝ այո։ Դրա համար պետք է վերացնել խոչընդոտները»,- նշել է ՌԴ նախագահը։
