Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը


Միջազգային


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին:

Այնտեղ նա հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու այսպես կոչված ադրբեջանական ավանդույթներին։

Ադրբեջանի տաղավարում հնչել է մուղամ: Այստեղ ներկայացվել է նաև՝ այսպես կոչված XIX դարի ղարաբաղյան տան ինտերիերը: Տեղում եղել է նաև այսպես կոչված Ադրբեջանի ազգային գորգի ցուցադրություն:

Հյուրերին ցուցադրվել են նաև պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր։ Ներկայացվել են նաև ազգային խոհանոցի հարուստ ավանդույթներն ու թեյախմության սովորույթները։


Leave a Comment