Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կնախագահի ԱՊՀ-ում

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կնախագահի ԱՊՀ-ում


 

Sputnik. ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվում է Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:


 


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է համարել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Բաքվի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանն էլ այդ դերը կստանձնի 2029 թվականին:


 


«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը հարգարժան Իլհամ Հեյդարովիչի (Ալիևի) որոշումն է (Ադրբեջանի նախագահ) առաջին անգամ ստանձնել նախագահությունը (ԱՊՀ-ում) 2028 թվականին։ Դա, անշուշտ, պատմական պահ է», – մեջբերում Է «Բելտա» գործակալությունը Լուկաշենկոյի խոսքը ԱՊՀ գագաթնաժողովում։


 


Նա հույս է հայտնել, որ «Հայաստանը նույնպես որոշում կկայացնի այդ պատվավոր գործառույթը կատարել ըստ հերթականության 2029 թվականին»:


 


ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվում է Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:


 


Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Կքննարկվեն անվտանգության, իրավապահ ոլորտում փոխգործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment