Ինչպես տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, Պուտինն ասել է, որ 2025 թվականի վերջին Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 110 միլիարդ դոլարը, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում այն աճել է ևս 19%-ով:
Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԱՊՀ-ն կարող է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե շարժվի առևտրային արգելքների վերացման ուղղությամբ։ Որոշ ազգային սահմանափակումներ միայն խոչընդոտում են ԱՊՀ-ի երկրների միջև առևտրի զարգացմանը, ասել է Ռուսաստանի նախագահը։
«Հնարավո՞ր է ավելի արագ շարժվել։ Հավանաբար։ Ի՞նչ է պետք անել դրան հասնելու համար։ Մենք պետք է վերացնենք [առևտրային – խմբ.] արգելքները», – ասել է նա:
«Մենք ինքներս միտումնավոր դանդաղեցնում ենք [զարգացման հնարավոր] տեմպը»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մասնակցում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին, 9-ը հոկտեմբերի, 2026թ., Թուրքմենստան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստը
Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում է աշխատանքային այցով հոկտեմբերի 8-9-ը։ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովից բացի՝ նա մասնակցելու է Կասպից ծովի շրջակա միջավայրի գագաթնաժողովին։
ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված է 15 հարց։ Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, կընդունեն համատեղ հայտարարություն, որում կգնահատեն ԱՊՀ-ի վերջին 35 տարիների ընթացքում ձեռքբերումները և կուրվագծեն միության ապագան։
Բացի դրանից՝ երկրների ղեկավարները նախատեսում են հաստատել կիբեռհանցագործության դեմ պայքարում գործընկերության վերաբերյալ մի քանի փաստաթղթեր, ինչպես նաև Համագործակցության դրական կերպարի խթանմանն ուղղված միջոցառումների շարք:
Կարդացել են
0 անգամ