Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Հյուր. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան:
Թեման. Երևանի 2808-ամյակը: Հոկտեմբերի 9-ին և 10-ին մեր մայրաքաղաքը տոնում է հիմնադրման 2808-րդ տարեդարձը։ Երկու օր շարունակ Երևանը կվերածվի հսկայական երաժշտական հարթակի՝ մայրաքաղաքի տարբեր անկյուններում հյուրընկալելով թեմատիկ բեմեր, համերգներ ու փառատոններ։
Ազատության հրապարակում կհնչի դասական երաժշտություն, Հյուսիսային պողոտայում կծավալվեն ազգային մեղեդիներն ու գինու փառատոնը, իսկ Կարապի լճում կգործի հատուկ մանկական գոտի՝ նախատեսված փոքրիկների համար։
Տոնական համերգներին կմասնակցեն նաև բազմաթիվ հայտնի ու սիրված արտիստներ արտերկրից՝ Երևանի տոնական տրամադրությունն առավել վառ դարձնելով։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում՝ նաև օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։