Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 9-ին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովում, «պատմական պահ» է անվանել Ադրբեջանի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու ԱՊՀ նախագահությունը։
«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է հարգարժան Իլհամ Հեյդարովիչի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խմբ.) որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է։ Այդ մասին ասել է նաև ինքը՝ նախագահը»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը։
«Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել այդ պատվավոր գործառույթը՝ ըստ հերթականության, 2029 թվականին»,- հավելել է Լուկաշենկոն։