
ԱՊՀ-ն կարող է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե ընթանա առևտրային խոչընդոտների վերացման ճանապարհով։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ։ «Հնարավո՞ր է ավելի արագ առաջ շարժվել։ Հավանաբար՝ հնարավոր է։ Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։ Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինի խոսքով՝ «երբեմն ազգային մակարդակում» սահմանափակումներ են մտցվում, ինչն էլ խնդիր է դառնում: