Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029 թվականին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը՝ կազմակերպությունում հերթականության համաձայն։
«Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել այս պատվավոր գործառույթը՝ 2029 թվականին՝ հերթականության համաձայն»,- նրա խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը։
Լուկաշենկոն պատմական իրադարձություն է անվանել Ադրբեջանի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու ԱՊՀ նախագահությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ 2027 թվականին կազմակերպությունում նախագահելու համաձայնության համար՝ խոստանալով Մինսկի աջակցությունը։
