Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի ընթացքում։ 

Իր՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակած գրառման մեջ Ալիևը նշել է, որ իր նախաձեռնությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրել են Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ ի նշան խաղաղության գործընթացում նրա ներդրման։

«Նախագահ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում: Խաղաղության գործընթացում նրա ունեցած բացառիկ ավանդի գնահատմամբ՝ Ադրբեջանը և Հայաստանը համատեղ առաջադրել են Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար»,- գրել է Ալիևը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment