Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին երկու և ավելի տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չենք ունեցել։ Սա տարբերվում է նախորդ ավելի քան 30 տարիներից, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում»,- հայտարարել է նա։

Leave a Comment