«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ի թղթակիցը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կայացած փաստ է։ Այսօր կարելի է արձանագրել, որ վերջին երկու և ավելի տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև զոհեր և վիրավորներ չեն եղել։ Սա էապես տարբերվում է նախորդ ավելի քան 30 տարիների իրավիճակից, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment