Սիսիանում երեխային ապտակելու կասկածով ուսուցչուհի է ձերբակալվել – armeniatoday.am

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու կասկածով 55-ամյա ուսուցչուհի է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանության Սիսիանի բաժինը հոկտեմբերի 8-ին տեղեկացել է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ կինը մի քանի անգամ ապտակել է երեխային։

Ոստիկանության տվյալներով՝ կատարվածը հեռախոսով տեսանկարահանել է տղայի անչափահաս եղբայրը։

Երեխայի մայրը ոստիկանությունում հրաժարվել է հաղորդում տալուց։

Ոստիկանները նույն օրը ուսուցչուհուն հայտնաբերել են իր բնակարանում, ձերբակալել և տեղափոխել Սիսիանի բաժին։

Նյութերն ուղարկվել են քննչական մարմին, քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a Comment