
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։ Փրկարարական գործողությունն ավարտվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Զոհերի թվում կա 5 տարեկան երեխա։ Իշխանությունների հաղորդմամբ՝ փլուզված շենքից փրկվել է 9 բնակիչ։
Մոտակա 3 շենքերից տարհանվել է 55 բնակիչ, որոնցից 44-ը ժամանակավորապես տեղավորվել են հյուրանոցներում։
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի Մալթեփե շրջանում փլուզվել է 1987 թվականին կառուցված յոթհարկանի շենքի երեք հարկը։ Շրջանի ղեկավար Էսին Քեյմենը հայտնել էր, որ շենքի երկու հարկերում ապօրինի կառուցված հավելակառույցներ են եղել։
Maltepe’de 7 katlı binada meydana gelen çökme sonrası ilk görüntüler ortaya çıktı (İHA) https://t.co/ucBKr7pVn3
— Habertürk (@Haberturk) October 8, 2026