ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային

Իրաքյան Քրդստանի Էրբիլ նահանգի Ռիզգարի ենթաշրջանում պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք հարվածել է իրանական քրդական ընդդիմադիր կազմակերպության բազային, հայտնում է Rudaw-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան, սակայն օբյեկտը և հարակից տարածքը վնասվել են։ Հարվածից առաջ հասցրել են տարհանել բազայի անձնակազմին։

Rudaw-ը նշում է, որ հարձակման համար հնարավոր է՝ օգտագործվել են Shahed-136 տեսակի անօդաչու թռչող սարքեր, սակայն այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ աղբյուրի կողմից։

Leave a Comment