
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նախատեսված նիստում կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է միջազգային կառույցի պաշտոնական կայքում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թարմացված ժամանակացույցի համաձայն՝ «Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանումը» խորագրով նիստը կանցկացվի տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին)։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակությունը վաղը ԱՄՆ-ում բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։