Նյու Յորքի Մարբլ Հիլ թաղամասում ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցները կրակել և վիրավորել են մի տղամարդու, որն իր մեքենայում է եղել երեխայի հետ։
«Նախնական տվյալներով՝ գործակալները շրջափակել են տղամարդուն և 5-ամյա երեխային նրա մեքենայում, որից հետո մի քանի կրակոց են արձակել»,- ասված է Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանիի հայտարարության մեջ:
Քաղաքապետը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, երեխան ֆիզիկապես չի տուժել: «Սա աներևակայելի լուրջ միջադեպ է։ Ես պատրաստվում եմ խոսել նախագահ Դոնալդ Թրամփի հետ և պահանջել, որ նա դադարեցնի ICE-ի բոլոր գործողությունները մեր քաղաքում։ Ես ձեռքերս ծալած չեմ նստի, քանի դեռ այս գործակալները ահաբեկում են մեր համայնքները», — ընդգծել է Մամդանին։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը՝ ICE-ին պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ICE-ի վերադաս մարմին հանդիսացող ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունից հայտնել են, որ գործակալները հատուկ գործողություն են իրականացրել Բրոնքսում՝ նախկինում դատվածություն ունեցող Դոմինիկյան Հանրապետության քաղաքացուն ձերբակալելու նպատակով:
«Գործողության ընթացքում աշխատակիցը զենք է կիրառել, ինչի հետևանքով ապօրինի գտնվող անձը վիրավորվել է։ Նրան տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն, այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում», — ասված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
