Հայաստանում հոկտեմբերի 9-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +20-22 աստիճան, երեկոյան՝ +16-18 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +13-17 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +17-20 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +14-18 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, հովտային շրջաններում՝ +19-22 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային՝ +16-21 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-23 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 21-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +21-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-16, նախալեռնային շրջաններում՝ +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +22-25 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
