Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը Հանրային ռադիոյի Մուլտիմեդիա բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք այն առավելություններից և խնդիրներից, որ կարող է AI-ը տալ մեդիաոլորտին, ինչից է պետք խուսափել և ինչի հետևից է պետք գնալ, որպեսզի լրագրողը չկորցնի իր մասնագիտական անհատականությունը։
Էդգար Ամիրխանյանը ցույց տվեց մի քանի AI գործիք, որոնք կարող են կիրառել լրագրողներն ու մեդիակազմակերպությունները՝ ոլորտում գործունեություն ծավալելու համար։