Ժամանակին Հոլիվուդի ամենագրավիչ դերասանուհիներից մեկը համարվող Մեգան Ֆոքսը քննադատությունների ալիք է բարձրացրել Four Favorites շոուին մասնակցելուց հետո։
Սոցցանցերի օգտատերերը քննարկում են նրա փոխված արտաքինը՝ ենթադրելով, թե դերասանուհին չափից շատ է օգտվել գեղեցկության ներարկումներից և ավելորդ քաշ է հավաքել։
Ոմանք նույնիսկ պնդում են, թե Ֆոքսը փչացրել է իր արտաքինը։
Սակայն դերասանուհու հավատարիմ երկրպագուները պաշտպանում են նրան՝ նշելով, որ չորրորդ երեխային ընդամենը մեկուկես տարի առաջ լույս աշխարհ բերած Մեգանը մինչ օրս հիասքանչ տեսք ունի։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: