Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով



Կրեմլը համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը փակուղի է մտել, ինչը կարող է հանգեցնել շատ վտանգավոր էսկալացիայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment