Թրամփը խոստացել է մինչև Կոնգրեսի ընտրությունները չհարվածել Իրանին – armeniatoday.am

ԱՄՆ-ն մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հարվածներ չի հասցնի Իրանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք չենք հարձակվի Իրանի վրա մինչև միջանկյալ ընտրությունները, որոնք ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 3-ին»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «արդյունավետ բանակցություններ» է վարում Իրանի հետ՝ միաժամանակ հայտարարելով, որ Թեհրանը «միջուկային զենք չի ունենա»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում երրորդ ավիակիր հարվածային խումբը և 9000 զինծառայող։

Թրամփը նաև մերժել էր լարվածության թուլացման՝ Իրանի առաջարկած յոթօրյա ծրագիրը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և բանակցությունների վերսկսում։

Leave a Comment