Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցություններին կարող են միանալ եվրոպական երկրների ներկայացուցիչներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նաև հաստատել է, որ հանդիպմանը Ուկրաինան կներկայացնեն Կիրիլ Բուդանովը, Սերգեյ Կիսլիցան, Դավիթ Արախամիան և Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ից բանակցություններին ակնկալվում է Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի մասնակցությունը։
Զելենսկին նշել է, որ բանակցությունների թեմաներից մեկը լինելու է հակաօդային պաշտպանության հարցը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը այս հարցը եվրոպացի գործընկերների հետ առանձին ևս կքննարկի։
Զելենսկու խոսքով՝ Կիևը հակաօդային պաշտպանության հարցով բանակցություններ է վարում նաև ասիական երկրների հետ։
