Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանն աջակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքմենստանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները դրական զարգացում են ապրում։ Նա նշել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կաճի ավելի քան 21%-ով։
Հանդիպման ընթացքում Պուտինը նաև խնդրել է Փեզեշքիանին իր ամենալավ բարեմաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։
