ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը



ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խորհրդակցական հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերումը և տարածումը կանխարգելելու հարցը։



«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է «Ռոսպոտրեբնադզոր»-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործընկերների հետ։


«Համաձայն ստացված տեղեկատվության՝ իրավիճակը վերահսկողության ներքո է։ Ընթացիկ թարմացումների մասին պատշաճ կերպով կտրամադրվի տեղեկատվություն: Ըստ անհրաժեշտության՝ ձեռնարկվում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ: Թարմացվող տեղեկությունների և իրադարձությունների մասով շարունակում ենք իրականացնել մոնիթորինգ»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment