Փաշինյանը ԱՊՀ առաջնորդների հետ ծանոթացել է երկրների ազգային ուտեստներին • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: 
 
Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով,ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին: 
 
Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:
 
Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների,առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն:

Leave a Comment