Տեսալսողական vs Թվային մեդիա. անհավասար մրցակցություն գովազդային շուկայում․ Մարգարիտա Գրիգորյան

Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Տեսալսողական vs Թվային մեդիա. անհավասար մրցակցություն գովազդային շուկայում

​Թվային մեդիան գրեթե դուրս է օրենսդրական կարգավորումներից և ունի գործունեության լայն ազատություն։ Մինչդեռ տեսալսողական մեդիան, ենթարկվելով բազմաթիվ սահմանափակումների, շարունակաբար կորցնում է գովազդատուներին և իր մրցակցային դիրքերը։

​ԱԺ-ում քննարկվել են ոլորտի հիմնական մարտահրավերները

​ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՌՀ-ի և Հայաստանի տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի (ՏՄԻԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման առանցքում էին.

​օրենսդրական կարգավորումների վերանայումը,

գովազդային շուկայում հավասար մրցակցային պայմանների ստեղծումը,

հեռուստալսարանի չափումների նոր տեխնիկական խնդիրները։

​Եզրահանգում. Մեդիադաշտի առողջ զարգացման համար անհրաժեշտ են ժամանակակից իրողություններին համապատասխան կարգավորումներ և արդար մրցակցային միջավայր»։

Բաժանորդագրվեք Մարգարիտա Գրիգորյանի տելեգրամյան ալիքին՝ այս հղումով

Leave a Comment