Թբիլիսիում կբացվի Երվանդ Քոչարի հետահայաց ցուցահանդեսը – armeniatoday.am

Թբիլիսիում հոկտեմբերի 8-ին կբացվի «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» հետահայաց ցուցահանդեսը, հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ)։

Ցուցահանդեսը կանցկացվի Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում՝ Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Այն այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 8-ը։

Ցուցադրության հիմքում Քոչարի «Տարածական նկարչությունն» է։ Արվեստագետի ավանգարդ մտածողությունը կներկայացնեն նաև ժամանակակից տեխնոլոգիաների, ինստալյացիաների և այլ մեդիաների միջոցով։

Բացմանը կներկայացվի նաև «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» եռալեզու կատալոգը՝ հայերեն, վրացերեն և անգլերեն։ Հեղինակը Կարինե Քոչարն է։ Հրատարակությունը համալրվել է արխիվային բացահայտումներով և փաստագրական նոր տվյալներով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Երվանդ Քոչարը հայ նկարիչ և քանդակագործ է, XX դարի ավանգարդ արվեստի ներկայացուցիչ։ Հայաստանի ազգային պատկերասրահում 2024 թվականին անցկացվել (https://armeniatoday.am/culture-ru/817770/) (https://armeniatoday.am/culture-ru/817770/)է (https://armeniatoday.am/culture-ru/817770/)⁠ «Երվանդ Քոչար 125․ հատելով ժամանակն ու տարածությունը» ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 125-ամյակին։

Leave a Comment