Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստը։
ՀՀ ԱԺ նախագահի որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն։
Նիստը կանցկացվի նախաձեռնողի սահմանած օրակարգով։
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։