արարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին


Միջազգային


Ուկրաինա կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք ուղղված են նավթային ընկերությունների, «ստվերային նավատորմի» լցանավերի և ռազմական մատակարարման շղթաների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Standard պարբերականը։


«Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք ոչ միայն աջակցության խոսքեր ենք հնչեցնելու, այլև գործնական աջակցություն ենք ցուցաբերելու։ Ուստի այսօր մենք հայտարարում ենք Ռուսաստանի, (ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմական մեքենայի, «ստվերային նավատորմի», նավթային ընկերությունների, կրիպտոակտիվների և պատերազմի ֆինանսավորման դեմ ուղղված նոր պատժամիջոցների մասին։ Մենք այստեղ ենք՝ հայտարարելու լրացուցիչ մարդասիրական և էներգետիկ աջակցության մասին։ Եվ կարծում եմ՝ արտահայտում եմ բրիտանացի ժողովրդի կամքը՝ ասելով, որ մենք ձեր կողքին ենք, պարո՛ն նախագահ։ Մենք ձեր կողքին ենք, ինչպես եղել ենք 2022 թվականից, և, ըստ էության, դեռևս 2014 թվականից ի վեր», – նշել է Միլիբենդը։


Պատժամիջոցների ցանկում ներառվել է 38 նոր ընկերություն, այդ թվում՝ ռուսական երկու նավթային ընկերություն, որոնց թվում են «Զարուբեժնեֆտ»-ը և «ԻՆԿ Քեփիթալ»-ը։



Leave a Comment