Հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին


Հասարակություն


Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Գ.Ս.-ն հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Գ.Ս.-ն մեղադրվում է խմբի կազմում շահադիտական դրդումներով անձի առևանգման և խմբի կազմում նախնական համաձայնությամբ նրա նկատմամբ ավազակություն կատարելու համար:


Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ս.-ի տեղափոխումը Երևան:


Leave a Comment