Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում է: Թուրքմենբաշիում նա մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Լուսանկարը՝ primeminister.am-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment