«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին

«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին

Բժիշկները պայքարում են Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում միկրոավտոբուսների ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վիրավորվածների կյանքը փրկելու համար։ Այս պահին հայտնի է 30 զոհի մասին, սակայն զոհերի թիվը կարող է աճել, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով ևս 18 մարդ վիրավորվել է։ Վնասվել են նաև բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։

«Այս հարվածն անպատասխան չի մնա։ Ռուսաստանը փորձում է ոչնչացնել կյանքը Դոնբասում, և անհրաժեշտ է, որ աշխարհն արձագանքի դրան։ Արձագանքի վճռականորեն՝ հենց այնպես, ինչպես ռուսներն արժանի են՝ իրենց պատճառած բոլոր մահերի համար», – նշել է Զելենսկին։

Leave a Comment