Սիրիան քննարկում է Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ Եմենում հութիների դեմ պայքարում։ Քննարկվում է ինչպես պաշտպանական օգնության, այնպես էլ սիրիական ուժերի հնարավոր տեղակայման տարբերակը։ Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ և Սիրիայի պաշտոնյաներ։
Հութիները վերջին օրերին ուժեղացրել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռային և անօդաչու հարձակումները, որոնց հետևանքով երկրի օդանավակայաններում երեք մարդ է զոհվել։ Միաժամանակ Ռիադը ռազմական աջակցություն է խնդրել նաև այլ դաշնակիցներից՝ այդ թվում Թուրքիայից և Պակիստանից։
Սիրիայի իշխանությունները, սակայն, ընդգծում են, որ երկրի առաջնահերթությունը շարունակում է մնալ ներքին վերականգնումը։ Դամասկոսը հայտարարել է, որ ցանկացած ռազմական համագործակցություն հնարավոր կլինի միայն պաշտոնական հարցման և երկկողմ համաձայնագրերի շրջանակում։
