08.10.2026 | 17:12
Այսօր (07․10․2026 թ.) լուր տարածվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների հերթական փուլի մասին։ Կալանք է դրվել նրա անձնական շարժական և անշարժ գույքի վրա։
Սա սպասելի էր, քանի որ այս իշխանությունների՝ հայերի նկատմամբ ատելությունը, կարծես, որևէ սահման չի ճանաչում՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ էթիկական։
Բայց այստեղ կարևոր է ասել հետևյալը. համեմատե՛ք և հետևություններ արե՛ք։
• Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները։
Ծառուկյանն ի պատասխան ասում է, որ Հայաստանի շուրջ արտաքին սպառնալիքներ են գեներացվում, և կոչ է անում մարդկանց համախմբման ու հասարակական համաձայնության։
• Ծառուկյանի դեմ կեղծ գործ են հարուցում, որի շրջանակում նրան նետում են բանտ։
Ի պատասխան՝ Ծառուկյանն ասում է, որ Տիգրանաշենի խնդիրը չի կարելի դիտարկել ամբողջ Հայաստանից կտրված, քանի որ սպառնալիքը կախված է բոլորիս գլխին։
• Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է տոտալ ճնշում։
Ի պատասխան՝ Ծառուկյանը կոչ է անում ազգային համերաշխության և ներհայկական ատելության դադարեցման։
Արման ԱԲՈՎՅԱՆ