«Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում». Բագրատ Միկոյան

«Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում». Բագրատ Միկոյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում ադրբեջանցի զինվորին արդարացնելու ձախողված փորձից հետո, այունամենայիվ, ստիպված եղավ ասել, որ նա հանցագործություն է կատարել, սակայն, փորձեց հավասարության նշան դնել ադրբեջանցի դիվերսանտի և քաղաքական հետապնդման ենթարկվող ՀՀ 2-րդ նախագահի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: TV5–ի հաղորդմամբ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով․

«Համարյա վստահ էի, որ առանձին չի ասելու, որ ադրբեջանցի զինվորը հանցագործ է, այլապես գալիք հանդիպմանը էրդողանի գրքի փոխարեն էդ զինվորի նկարն էին գիրկը տալու և նկարելու:

Համարենք՝ էս անգամ նախագահը իրեն փրկեց գիրկը մի բան վերցնելուց:

Ի տարբերություն ներկա խայտառակության՝ նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում և արժանանում վարչապետների փաղաքշանքին»։

Նշենք, որ այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Գագիկ Խաչատրյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ»:

Leave a Comment