Հորդորը, կարծես, հասավ հասցեատերերին

Հորդորը, կարծես, հասավ հասցեատերերին

08.10.2026 | 15:58

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության՝ Իրկուտսկ քաղաքում ենթադրյալ ժանտախտի բռնկման և հնարավոր ռիսկերի կանխարգելման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 5-ին արված հայտարարության մեջ հնչեցված հորդորը, կարծես, հասավ հասցեատերերին։

Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ ստեղծվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով։

Հուսանք, որ այդ հանձնաժողովի օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր կլինի, քան Պաշտպանության նախարարությանը կից ստեղծված նախորդ միջգերատեսչական հանձնաժողովինը, քանի որ այս անգամ խոսքը վերաբերում է ոչ թե հերթական գերատեսչական աշխատանքին, այլ ազգային առողջապահությանը վերաբերող խնդրի։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն ուշադրությամբ կհետևի այդ հանձնաժողովի աշխատանքներին և իր օբյեկտիվ դիտողություններով ու քննադատությամբ՝ բացառապես անվճար հիմունքներով, կնպաստի բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստացող պաշտոնյաների աշխատանքի բարելավմանը։

Ի վերջո, եթե քաղաքացիներն իրենց պարտքն են համարում բարձրաձայնել հնարավոր վտանգների մասին, ապա պաշտոնյաների պարտականությունն է համապատասխան ձևով արձագանքել և գործել։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաև, օգտվելով առիթից, «Irates.am» լրատվական կայքին՝ գլխավոր խմբագրի գլխավորությամբ, լրատվական աջակցություն ցուցաբերելու համար։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

08.10.2026 թ.

Մեկնաբանություններ

Leave a Comment