Հիմա ես էլ բռնեմ ասեմ, որ Հայաստանը նոր Ռուսաստանի՞ չվերածվի. դա լավ ժանր չէ. Փաշինյանը՝ Մեդվեդևին

Ի՞նչ է նշանակում Հայաստանը կանգնի նման վտանգի առջև։ Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ –ը Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտականությունները չկատարեց։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն մեջբերմանը, որ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ «Հայաստանը կարող է ուկրաինացվել»։

 «Պարոն Մեդվեդևն ինչո՞ւ համար է նման արտահայտությւոն անում՝ մանավանդ իր հետ շփվելու և աշխատելու առիթ ունեցել եմ։ Էդ կսմիթները, սպառնալիքներն ինչի՞ համար են։ Հիմա ես էլ բռնե՞մ ասեմ, որ էդ նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ի տարբեր տեղերում պայթյուններ են հնչում։ Այսինքն՝ դա լավ ժանր չէ։ Հայաստանը Հայաստան է, և այն ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու»,-ասաց Փաշինյանը՝ պնդելով, որ Հայաստանն ավելի ու ավելի շատ վերածվելու է ինքնիշխան պետության։

Leave a Comment