ԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունը

ԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հաստատում ՌԴ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտով հիվանդացության նոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը, հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:

Գերատեսչությունում ավելացրել են, որ Իրկուտսկի մարզում բոլոր կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողությունն ավարտված է, ինֆեկցիոն պաթոլոգիայի հետ կապված առողջական խանգարումներ չկան:

«Ռոսպոտրեբնադզորը» ևս հերքել է Իրկուտսկում հիվանդության երկրորդ դեպքի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment