
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը ՀՀ Ազգային ժողովի դիմաց նստացույց է սկսել՝ պահանջելով լուծել արցախցիների խնդիրները։
Ըստ Իսրայելյանի՝ արցախցիների խնդիրների հետ կապված՝ գրավոր դիմել են ԱԺ 3 խմբակցություններին, ներկայացրել պահանջները, սակայն մինչ օրս գործնական քայլեր չեն կատարվել, նույնիսկ իր զանգերին չեն պատասխանում։
Այսօր՝ նստացույցի առաջին օրը, նրա հետ հանդիպել է ՔՊ պատգամավոր Նազելի Բագդասարյանը։