Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհեր կան – armeniatoday.am

Ստամբուլի Մալթեփե շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, տասը մարդ փրկվել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ երկու մարդ անհետ կորած է համարվում, նրանց որոնումները շարունակվում են։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ փլուզվել է 1987 թվականին կառուցված յոթհարկանի շենքի ստորին երեք հարկ։ Ըստ ԶԼՄ-ների՝ առաջին հարկում խանութ էր, վերին հարկերում՝ 12 բնակարան։ Փլուզման հետևանքով վնասվել է չորս բնակարան։

Վերին հարկերի բնակիչներին տարհանել են։ Հետագա փլուզման վտանգի պատճառով տարհանել են նաև հարակից շենքերի բնակիչներին։

Փլուզման պատճառները դեռ պարզ չեն։ Նահանգապետի խոսքով՝ դեպքի հանգամանքները կուսումնասիրեն դատական քննության և վարչական ստուգման շրջանակում։

Leave a Comment