Պուտինը Թուրքմենստանում կհանդիպի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Թուրքմենստանում նախատեսված միջոցառումների շրջանակում շփումներ կունենա ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինը հոկտեմբերի 8-9-ը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին, որոնք անցկացվում են Կասպից ծովի արևելյան ափին գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։

«Այսօր երեկոյան նախագահը նման մշակութային միջոցառումների շրջանակում հնարավորություն կունենա շփվելու մյուս բոլոր մասնակիցների հետ։ Այսինքն՝ շփումներ նախատեսվում են գրեթե բոլորի հետ»,- ասել է Պեսկովը՝ ներկայացնելով ՌԴ նախագահի հինգշաբթի օրվա աշխատանքային գրաֆիկը։

Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment