
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
«Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին», – գրել է նա: