Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժել է 8 քաղաքացի. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից



Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:


ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Տուժածները դուրս են գրվել:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment