
Հնդկական IndiGo ավիաընկերության ինքնաթիռը՝ Պատնայից Լաքնաու չվերթի ժամանակ կայծակի հարվածից վնասվել է, հայտնում է Times of India-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը մոտենում էր Լաքնաուի Չաուդհարի Չարան Սինգհի անվան միջազգային օդանավակայանին։ Կայծակի հարվածը վնասել է ինքնաթիռի քթամասի ծածկույթը, որը նախատեսված է օդերևութաբանական ռադարը պաշտպանելու համար։
«Թռիչքի ընթացքում չիմանալով վնասի չափը՝ օդաչուներն անվտանգ վայրէջք են կատարել։ 104 ուղևորներից ու անձնակազմի վեց անդամներից ոչ մեկը չի տուժել», — նշվում է հաղորդագրության մեջ։
Չնայած վնասմանը՝ ինքնաթիռն օդանավակայանում վայրէջք է կատարել նախատեսված ժամից շուտ։