«Շո՛ւռա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար». հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Շո՛ւռա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար». հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողը ձայնագրություն է միացրել և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է ընդդիմադիր եղած ժամանակ հայտնած նրա դիրքորոշումը, երբ դեմ էր արտահայտվում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։

«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար»,- դիմելով Փաշինյանին հետաքրքրվել է լրագրողը։ Փաշինյանն իր արձագանքում ընդգծել է․ «Պետական կառավարման համակարգն արձանագրել է հաջողություններ, և դրանք զարգացնելու, նաև հակակոռուպցիոն քաղաքականությունն իրացնելու համար անհրաժեշտ է, որ պետական ապարատում կատարողականի հիման վրա համակարգ գոյություն ունենա»։

Leave a Comment