ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու և քաղաքացու վրա կրակելու դեպքին։
Նա նշել է, որ տեղի է ունեցել սովորական կրիմինալ հանցագործություն. «Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին։ Բայց ինքն արդեն խնդիր է»,- ասել է նա՝ կատարվածը որակելով անդրսահմանային հանցագործություն։
