ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։
«ՀՀ Սահմանադրության մեջ ասված է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Ես կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովի մեծագույն խնդիրն ու առաքելությունն այն է, որ համապատասխան օրենսդրական առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր տեղի չունենան»,– ասել է նա։
