Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն, բայց հանդիպում նախատեսված չէ. վարչապետ

Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն, բայց հանդիպում նախատեսված չէ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքմենստանում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման հնարավորությանը՝ նշելով, որ մեկ ամիս առաջ և՛ Պուտինի, և՛ Ալիևի հետ հանդիպել է։

«Այդ ձևաչափն այնպիսին է, որ վստահաբար, շփումներ կլինեն և՛ ՌԴ-ի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսինքն՝ այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հանկարծ հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր լինի։ Բայց շփումներ լինելու են»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment